Մեքսիկական Սան Պեդրո Ուամելուլա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Ագիլարը ամուսնացել է կոկորդիլոսի հետ: Հարսանիքին ներկա է եղել ողջ քաղաքը: «Հարսնացուի» համար կարել են հարսանեկան զգեստ և քող: Եվ ելնելով անվտանգության նկատառումներից, վարդագույն ժապավենով կապել են բերանը:
Ապշած միջազգային հանրությանը մեքսիկները հանգստացնում են. հարսանիքը խորհրդանշական է: Այն տեղի է ունենում յուրաքանչյուր տարի: Համարվում է, որ դա հանրությանը հաջողություն կբերի: Այդ մասին գրում է The Mirror-ը:
Հարսանիքի համար տարբեր կոկորդիլոսներ են «հրավիրվում», սակայն յուրաքանչյուր հարսնացուի տոնական օրիվ հետո բաց են թողնում:










































