ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի հետ զրույցում խոստովանել է, որ ծխելը թողել է իր կնոջ՝ Միշելի հանդեպ վախից: Այս զրույցի տեսագրությունը ցուցադրել է CNN-ը:
Ո՛չ Օբաման, ո՛չ նրա զրուցակիցը չեն էլ կասկածել, որ իրենց զրույցը ձայնագրվում է:
«Հույս ունեմ՝ Դուք թողե՞լ եք ծխելը»,- հարցրել է Օբաման իր զրուցակցին: Վերջինս ասել է, որ երբեմն ծխում է: Նույնաբովանդակ հարցին պատասխանելով՝ Օբաման ասել է. «Ես արդեն չեմ ծխում, հավանաբար, 6 տարի»: Ապա ժպտալով հավելել է. «Պատճառն այն է, որ կնոջիցս վախենում եմ»:









































