«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը անդրադառնալով Էպոսագետին այսօրվա համարում գրում է.
«Ես այս դեպքում էլ չեմ հասկանում, թե ինչու էր Վարդան Սեդրակյանը ցանկանում սպանել Պարույր Հայրիկյանին։ Ի՞նչը չէր կիսել ԱԻՄ առաջնորդի հետ։ Պարոն Հայրիկյանն ունի իր բացատրությունը, որը, ճիշտ է, երևակայական ոլորտից է։ Ըստ այդմ, Պուտինը ուզում էր Հայաստանը մտցնել Մաքսային միություն և տեսնելով, որ դրա միակ պատնեշը Հայրիկյանն էր, Սեդրակյանին մահափորձ էր պատվիրել, վերջինս էլ պատվիրել էր իր գաջագործներին։ Իհարկե, դրան դժվար է հավատալ, բայց դա ինչ-որ բացատրություն է։ Մնացածը իմ ռացիոնալ ընկալումներից դուրս է»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:








































