Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

«Թավշյա հեղափոխությունից խոսողը պետք է մերժի զենքն ու ցանկացած բռնություն»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։

-Պարոն Մեհրաբյան, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է թավշյա հեղափոխություն իրականացնելու մասին։ Արդո՞ք կարծում եք, որ Հայաստանում նման հնարավորություն այժմ կա։

Այո՛, հնարավոր է։ Հայաստանում այսօր առկա է ժողովրդի վստահությունը չվայելող վարչակարգ, որը նաև խոչընդոտում է պետության զարգացմանը, սահմանափակում ազատությունը։ Իհարկե խոսքը չի գնում սահմանափակումների այս մասշտաբի մասին, որն առկա է Ռուսաստանում և Ադրբեջանում, բայց, այնուամենայնիվ, այո՛, մեզ մոտ համակարգը ռեպրեսիվ է և կտրված է պետության և հասարակության շահերից, սպասարկում է միայն ինքն իրեն։

Հիմա արդյոք հնարավոր է Հայաստանում կատարել այդ հեղափոխությունն այժմ։ Թավշյա հեղափոխությունները «վարշավյան պակտի» անդամ երկրներից եկող տերմին է։ Դա տեղի ունեցավ 80-ականների վերջին և 90-ակաների սկզբին Խորհրդային Միության փլուզման հետևանքով՝ կարելի է ասել՝ անմիջապես հետո։ Այսինքն՝ դա պետք է ունենար նաև իր նախապայմանը։ Մասնավորապես՝ այն, ինչ արեց Հավելը Չեխիայում, գիտենք, որ հնարավոր չէր անել 1968 թվականին։ Այսինքն՝ թավշյա հեղափոխությունից խոսելուց առաջ պետք է պայմանները նայել՝ առ այն, թե թավշյա հեղափոխության ցանկությունը կբերի՞ թավշյա հեղափոխության, թե՞ 1968 թվականի և այդ ամենը կավարտվի արյունահեղությամբ։

-Կարծում եք՝ այն ուժը, որն առաջարակում է այսօր թավշյա հեղափոխություն անել, ի զորո՞ւ է դա անել։

-Այդ մասին խոսում են մարդիկ, որոնք իրենց քաղաքական կարիերայի ընթացքում հանրային վստահության իրենց ռեսուրսն ամբողջությամբ մսխել են և հիմա ասպարեզում մնալու համար տարբեր քաղաքագիտական դիսկուրսներ են փորձում հրապարակ բերել՝ փորձելով արհեստականորեն ապահովել իրենց ակտուալությունն ընթացիկ քաղաքականության մեջ։ Կարծում եմ՝ սա անիմաստ ջանք է, որևէ արդյունք չխոստացող փորձ՝ մանավանդ այն հարցում, ինչ վերաբերում է թավշյա հեղափոխությանը՝ կա քարեր հավաքելու, քարեր թափելու ժամանակ։ Ժամանակավրեպ հայտարարություններով իրենք զբաղվում են ինքնախաբեությամբ և այդպիսով մլորեցնում նաև ժողովրդին։

-Թավշյա հեղափոխություն առաջարկող քաղաքական ուժը միևնույն ժամանակ չի մերժում զենքով պայքարը՝ աջակցում է «Սասնա ծռերին»։ Այդպես հնարավո՞ր է։

-Թավշյա հեղափոխությունից խոսացողն ամենակատեգորիկ կերպով պետք է մերժի զենքն ու ցանկացած բռնություն։ Ի վերջո այդ մերժումն այդպիսի գործչին ու գաղափարը կրողին միանգամից իշխանությունից բարոյապես ու քաղաքականապես ավելի բարձր մակարդակի վրա է դնում։ Խոսքը գնում է այնպիսի իշխանության մասին, որը բռնություններ իրագործող է և ինքնին ռեպրեսիվ իշխանություն է։ Իսկ եթե դու խոսում ես թավշյա հեղափոխությունից ու այդ ջրբաժանը չես անցկացնում, ապա դու ոչնչով իշխանությունից չես տարբերվում, գնում կանգնում ես իշխանության հետ նույն հարթության վրա։ Այդ ֆոնին թավշյա հեղափոխության մասին խոսակցություններն այլ կերպ, քան դեմագոգիա, չեն կարող գնահատվել։

-Հայաստանում՝ առանց արտաքին միջամտության, զուտ ներքին ուժերով հնարավո՞ր է թավշյա հեղափոխություն իրականացնել։Կա՞ այդ ներուժը։

Հայաստանում համակարգային փոփոխություններ կիրականանան Ռուսաստանի թուլացմանը զուգահեռ, իսկ իրենց տրամաբանական ավարտին կհասնեն միայն ներկայիս Ռուսաստանի դիակի վրա։ Իսկ քանի դեռ Ռուսաստանը դիակ չէ, շատ մեծ ռիսկ կա, որ դիակի կարող ենք վերածվել մենք։ Այստեղ պետք է գնահատել ռիսկերը։

Լեհաստանում թավշյա հեղափոխության ժամանակ ակտիվ գործող «Սոլիդարնոստը» կար դեռ 1980 թվականին։ Բայց այն ժամանակ գործընթացն ավարտվեց նրանով, որ նախագահը երկրում հայտարարեց ռազմական դրություն, Լեխ Վալենսիային և «Սոլիդարնոստի» ակտիվին՝ հարյուրավոր մարդկանց բանտարկեց երկար ժամանակով։ Երբ նրանք բանտից դուրս եկան, ԽՍՀՄ ռեպրեսիվ գործելաոճը՝ ամեն ինչով հանդերձ «ագոնիայի» մեջ էր, և միայն այդ ժամանակ հնարավոր եղավ թավշյա հեղափոխություն իրականացնել։ Այստեղ խոսքը վերաբերում է տասնյակ միլիոն բնակչություն ունեցող Լեհաստանին, որը ոչ մի կոնֆլիկտ չուներ հարևանների հետ։ Այնպես որ, ես գտնում եմ, որ նման խոսակցությունները Հայաստանի պարագայում՝ առանց հաշվի առնելու պարզ բաները՝ կամ դեմագոգիա են, կամ պարզապես անիմաստ ժամանակի վատնում։

Բայց մյուս կողմից պետք է ասեմ, որ Հայաստանը միանգամայն ի զորու է անել այնպես, որ նվազագույնի հասցնի Ռուսաստանի կարողությունները՝ Հայաստանը փչացնելու ողղությամբ։ Հայաստանն այսօր ունի հնարավորություններ՝ բաց շփումներ ԱՄՆ-ի, ԵՄ առանցքային երկրների հետ։ Մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ այսպես երկար չի կարող շարունակվել, և գալու է մի պահ, երբ մենք պետք է որոշում ընդունենք։ Ռուսաստանը վերջին հարյուր տարվա մեջ երրորդ անգամ, և կարծես թե, առհավետ լքելու է այս տարածաշրջանը, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ դրանից հինգ րոպե անց իրավիճակի պլան ունենանք։ Եվ ոչ թե նայենք ու սպասենք, որ այդ ժամանակահատվածը քաոս առաջացնի մեզ մոտ։ Դա պատասխանատու քաղաքական գործիչների անելիքն է՝ ընդ որում կարևոր չէ՝ ընդդիմադիր, թե իշխանամետ, բայց նման կոնյուկտուրային դատարկաբանությամբ մարդկանց մոլորեցնելը, չեմ կարծում, թե լավագույն գաղափարն է։ Այո՛, կա իշխանությունից դժգոհություն և իշխանությունն արժանի է այդ դժգոհությանը և դեռ մի բան էլ ավելի։ Բայց կան իրողություններ, որոնց հետ եթե հաշվի չես նստում՝ դրանք են սկսում հաշվի նստել քեզ հետ։ Հայաստանն այսօր պետք է քայլեր անի, որոնք պետք է նվազեցնեն նրա կախվածությունը Ռուսաստանից։ Կրկնում եմ՝ Հայաստանն այսօր դրա համար ունի բոլոր հնարավորությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում