Արգենտինայում մանկապղծության մեջ մեղադրվող հայտնի կաթոլիկ հոգևորական Խուլիո Սեզար Գրասին սկսել է կրել իր ազատազրկման պատիժը: Այս մասին հայտնում է BBC-ն:
4 տարի առաջ նա մեղավոր էր ճանաչվել 14-ամյա դեռահասի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ և դատապարտվել 15 տարվա ազատազրկման:
Բուենոս Այրեսի դատարանը հրաժարվել է բավարարել նրա խնդրանքը՝ որպես պատիժ սահմանել տնային կալանք:
Հոգևորականը պնդում է, որ անմեղ է, և իր դեմ գործը կառուցվել է կեղծ ցուցմունքների հիման վրա:








































