ԱՄՆ-ում հայտնի է PowerBall վիճակախաղի հաղթողը՝ 399.4 միլիոն դոլար ջեքփոթով: Այս գումարային մրցանակը խաղարկվել է սեպտեմբերի 18-ին և իր մեծությամբ 4-րդն է ԱՄՆ-ի վիճակախաղերի պատմության մեջ:
Երկուշաբթի օրը հաղթողը գնացել է վիճակախաղի կազմակերպիչների գրասենյակ: Նա չի ցանկացել իր մասին որևէ տեղեկություն հայտնել: Սակայն ավելի վաղ հաղորդվում էր, որ նա տղամարդ է՝ Հյուսիսային Կարոլինայի բնակիչ, ով մտել է բենզալցակայան՝ թխվածքաբլիթներ գնելու: Սակայն քանի որ վաճառքում բլիթներ չեն եղել, նա որոշել է 20 դոլարի վիճակախաղի տոմս ձեռք բերել, որոնցից մեկը ամենահաջողակն էր՝ հաղորդում է ITAR-TASS-ը:











































