Wednesday, 24 06 2026
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման

Ինչ է կատարվում աշխարհում Հայաստանի իշխանությանը լսելուց հետո

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այս օրերին Չեխիա և Սլովակիա այցի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը տարածաշրջանի անվտանգության սպառնալիք են: Նա ասել է, որ Հայաստանի խաղաղության դիրքորոշմանը Ադրբեջանը պատասխանում է ռազմական ագրեսիայով և միջազգային հանրությունը չպետք է անուշադրության մատնի դա, դատապարտելով տարածաշրջանային ապակայունացման ցանկացած փորձ: Շարմազանովը հայտարարել է, որ Թուրքիան էլ սատարել ու սատարում է Ադրբեջանի այդ ագրեսիվ քաղաքականությանը: ԱԺ փոխնախագահը ամեն ինչ շարադրել է դիպուկ և ճշգրիտ, մի բացառությամբ: Ադրբեջանական ագրեսիան հովանավորվում է ոչ միայն Թուրքիայից, այլ նաև Ռուսաստանից: Ավելին, վերջին տարիներին որևէ մեկն այդքան մահաբեր սպառազինությամբ չի հագեցրել ադրբեջանական ագրեսիան, որքան Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը:

Բառացիորեն օրերս Բաքուն ստացավ ռուսական հարձակողական սպառազինության հերթական խմբաքանակը: Այդ մասին Հայաստանի իշխանությունն ասելիք չունի: Եվրոպայում էլ թերևս չեն հարցնում, իսկ ինչ կասես Ադրբեջանի ագրեսիայի մյուս հովանավորի՝ ձեր ռազմավարական դաշնակցի մասին: Չեն հարցնում, թերևս տեսնելով, որ Հայաստանն ասելիք իսկապես չունի: Բայց երբ Հայաստանն այդ մասով չունի ասելիք կամ առավելագույնը կարող է ընդամենը մատնանշել միայն Թուրքիայի անունը, իսկ Ռուսաստանի դեպքում ջանքեր գործադրել պատասխանատվությունը լղոզելու համար, ինքնաբերաբար արժեզրկվում են նաև մյուս ասածները, որքան էլ դրանք լինեն դիպուկ, ճշգրիտ և համարժեք շարադրված:

Դրանց ներքո չի նկատվում դրված սկզբունքային քաղաքական դիրքորոշում, ինչն էլ բերում է նրան, որ միջազգային հանրությանն ուղղված Հայաստանի կոչերը մնում են առանց քաղաքական լուրջ հետևանքի կամ արդյունքի: Որովհետև Ռուսաստանի մասով Հայաստանի իշխանությունը լավագույն դեպքում կարող է ասել, թե պետք չէ ունենալ ավելորդ սպասելիք, ինչպես նախօրեին Երևանում հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Կրկին դիպուկ է, ճշգրիտ, բայց խնդիրն այն է, որ միջազգային հանրությունը ցանկանում է իմանալ, հասկանալ, թե, իսկ ինչ սպասելիք արժե ունենալ Հայաստանից ընդհանրապես: Բանն անգամ այն չէ, որ Երևանը չի կարողանում ազդել իր ռազմավարական դաշնակցի գործողությունների վրա, որը սնուցում է ադրբեջանական ագրեսիան առնվազն սպառազինության մեծ խմբաքանակով, դա համարելով բիզնես:

Այսինքն՝ Հայաստանի ռազմավարական դաշնակցի համար ադրբեջանական ագրեսիան՝ Հայաստանի հասցեին, պարզապես շահութաբեր բիզնես է: Եվ երբ այդ իրավիճակում Հայաստանի որևէ պաշտոնյա խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանից բխող սպառնալիքը, միջազգային հանրությունը սկսում է մտածել Հայաստանի քաղաքական իշխանության քաղաքական անմեղսունակության մասին: Որովհետև, բուն խնդիրն այն է, որ Հայաստանը նույնիսկ չի կարողացել ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործակցության մասով, դրա հանդեպ մշակել հստակ քաղաքական դիրքորոշում: Երևանը մեկ դժգոհում է, մեկ արդարացնում զենքի վաճառքը, մեկ լռում, մեկ հայտարարում, որ ավելորդ սպասելիք պետք չէ: Մինչդեռ ամենալրջագույն խնդիրը միջազգային քաղաքականության մեջ այս կամ այն դիրքորոշման բովանդակությունը չէ, համենայնդեպս, առաջնային խնդիրը, այլ որևէ հասկանալի, մշակված, սկզբունքային դիրքորոշման բացակայությունն ընդհանրապես, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է ազգային անվտանգության հարցում չափազանց կարևոր խնդիրներին և միջպետական հարաբերությունների մշակույթին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում