Դորսեթի 80-ամյա բնակիչ Սիրիլ Օսմենթը կորցրել է իր քիթը, երբ ատամնաբույժի մոտ է գնացել: Բանն այն է, որ մաշկի քաղցկեղի պատճառով Սիրիլը ստիպված է եղել քթի պրոթեզ կրել, որից էլ զրկվել է:
Վերջերս թոշակառուն ատամնաբույժի է այցելել, իսկ երբ տուն է վերադարձել, նկատել է, որ քիթը կորցրել է:
Սիրիլը հուսով է, որ որևէ մեկն այն կգտնի և կվերադարձնի իրեն:
Նոր քիթը բավականին թանկ արժե, սակայն ծայրահեղ դեպքում նա պատրաստ է պատվիրել ևս մեկ պրոթեզ:
Այս մասին հաղորդում է Mirfaktov-ը:












































