2 բրիտանացիներին հաջողվել է արագության համաշխարհային ռեկորդ սահմանել՝ Լոնդոնի մետրոյի բոլոր 270 կայարաններն այցելելով: Այս մասին հաղորդում է BBC հեռուստառադիոընկերությունը:
Ջեֆ Մարշալին և Էնթոնի Սմիթին ռեկորդ սահմանելու համար անհրաժեշտ է եղել 16 ժամ, 20 րոպե և 27 վայրկյան: Նրանք ավարտել են «Հիթրոու» կայարանի 5-րդ տերմինալում՝ գերազանցելով 2011-ին իրենց մրցակիցների սահմանած ռեկորդը՝ 16 ժամ, 29 րոպե և 13 վայրկյան:
Վիդեոպրոդյուսեր Մարշալը 25 անգամ փորձել է անցնել մետրոյի բոլոր կայարաններն առավելագույն կարճ ժամանակում: Ներկայիս ռեկորդը նրա համար երկրորդն է:
«Ռեկորդ սահմանելու համար ավելի շատ պրոֆեսիոնալիզմ է անհրաժեշտ, քան կարծում են: Անհրաժեշտ է շատ լավ ֆիզիկական պատրաստվածություն և գնացքների ժամացուցակը հաշվարկելու ունակություն»,- ասել է Մարշալը:




































