Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Մոսկվային կրկին պատուհասել են ուժեղ փոթորիկն ու հորդառատ անձրևները, ինչի հետևանքով 1 մարդ է մահացել: Մեկ օրում Մոսկվայում գրանցվել է տեղումների ամսական նորմայի կեսը:
Փոթորիկն ու անձրևներն ուղեկցվել են խոշոր կարկուտով, ինչի հետևանքով վնասվել են բազմաթիվ մեքենաներ, դրանց վրա նկատելի փոսիկներ են առաջացել:
Հիշեցնենք. անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով այսօր Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է 450, չեղարկվել 41 չվերթ:
Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի բնակիչները սոցցանցերում հրապարակել են փոթորկի լուսանկարները:






















































