Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆն այս շաբաթ կհանդիպի Գերմանիայի և ՄԱԿ ԱԽ-ի մշտական հինգ անդամ-երկրների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը: Նրա խոսքերով՝ հանդիպումը նվիրված կլինի Իրանի միջուկային ծրագրին:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու և սիրիական հարցը քննարկելու նպատակով: