Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

«Ով աչք ունի, թող լսի»

Սա էր խուլերի միջազգային օրվա նվիրված տոնակատարության կոչը: Արարատյան Հայրապետական Թեմի մամլո դիվանից «Առաջին լրատվական»-ին հայտնումե ն, որ սեպտեմբերի 22-ին Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցում հայաստանցի խուլերը նշել են իրենց միջազգային օրը: Այն աշխարհում նշվում է 1951 թվականից: Խուլերին իր շնորհավորանքի ու օրհնելու էր եկել նաև Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Սբ. Երրորդություն եկեղեցու համայնքում խուլերը մի լուրջ մաս են կազմում.նրանք ոչ միայն Սբ. Պատարագներին ու ժամերգություններին են մասնակցում, այլ նաև խմբակների ու երիտասարդաց միության անդամներ են: Արդեն մի քանի տարի է, որ խուլերը սովորություն են դարձրել իրենց օրը նշել Սբ. Երրորդություն եկեղեցում` իրենց հոգևոր հովվի` Տեր Եսայու հետ:

Իրենց տոնի առիթով խուլերը Սբ. Երրորդություն եկեղեցու սրահում ներկայացան համերգային մի ողջ ծրագրով: Նրանք բեմադրել էին Աստվածաշնչյան հատվածներ, ժեստերի լեզվով «Հայր մեր»-ն աղոթեցին, կատարեցին «Տեր ողորմյան»: Խուլերը հանդիսատեսին կարողացել են ոչ միայն իրենց դերասանական հմտություններով զարմացնել, այլ նաև ներկայացան պարային համարներով: Ապշեցուցիչ էր, թե ինչպես չլսելով նրանք կարողանում էին պարել` առանց կորցնելու ռիթմի զգացողությունը:

Խուլերին ժեստերի լեզվով շնորհավորական խոսքեր են ուղղել նաև երիտասարդաց միության անդամները, Տեր Եսայու դուստրերը, ժեստերի լեզվի թարգմանիչ Զուբեյդա Մելիքյանի թոռները:

Խուլերն էլ իրենց հերթին էմոցիոնալ շնորհակալությունները հատնել են թե’ Զուբեյդա Մելիքյանին, ում թարգմանությամբ Սբ Պատարագն ու եկեղեցու մյուս ծեսերը հասկանալի են դառնում իրենց համար, թե’ Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Եսայի քահանա Արթենյանին, ով միակ հոգևորական է, որ տիրապետում է ժեստերի լեզվին և ում աշխատանքի շնորհիվ իրենց համար հոգևոր կյանքն ու Աստծո պատգամները հասանելի են դարձել: Նրանք Տեր հորը նվիրեցին իրենց ձեռքերի գունավոր հետքերով արված գեղեցիկ մի նկար, որպեսզի Տեր հայրը երբեք չմոռանա իրենց:

Խուլերը շնորհակալություն են հայտնել Տ. Նավասարդ Սրբազանին, ով, տարիներ առաջ ընդառաջելով իրենց խնդրանքին, Տեր Եսայուն առաջարկել է սովորել ժեստերի լեզուն ու աշխատել նրանց հետ:

Համերգի ավարտին Սրբազան Հայրը շնորհավորանքի ու շնորհակալության խոսքեր է ասել թե’ կազմակերպիչներին, թե’ խուլերին, ովքեր իրենց տաղանդով կարողացել էին զարմացնել տոնախմբության մասնակիցներին:

«Աստվածաշնչյան թեմաներով այն բեմադրությունները, որ այսօր մեր ուշադրությանը հանձնեցիք, մեզ ավելի շատ բան ասացին, քան շատ մարդկանց ճարտասանական խոսքերը: Այո, լռության մեջ է Աստծո ձայնը հնչում, որովհետև դա հոգու ձայնն է: Եվ ձեր զգայարանները, որ չեն լսում, ավելի կենտրոնացած են, քան մերը, որ խոսում ենք և մեր ականջները լեցուն են աղմուկով: Ուրախ եմ, որ հայ իրականության մեջ այսպիսի բացառիկ համայնք և եզակի հոգևորական ունենք, ով խոսում է ձեզ հետ: Մենք ձեզանից սովորելու շատ բան ունենք: Մենք չենք կարողանում այդչափ կենտրոնանալ, ինչպես դուք: Գերզգայուն չենք` ինչպես դուք: Եվ ես համաձայն եմ այդ մտքին, որ դուք ավելի շնորհալի եք, քան մենք` լսողներս: Երբ ինչ-որ տեղ մի բան պակասում է, Աստված մի ուրիշ տեղ ավելացնում է: Սրանում մենք այսօր լիարժեքորեն համոզվեցինք: Սբ. Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված թղթում ասում է. «Ինչո՞վ կարող եմ ես պարծենալ, եթե ոչ իմ տկարություններով, որպեսզի Աստված բնակվի իմ հոգում և ինձ զորացնի»: Եվ ի~նչ տարբերության մասին կարող է խոսք լինել Աստծո տան մեջ: Բոլորս հավասար ենք և Աստծո զավակներ: Այն շնորհները, որոնցով դուք այսօր մեզ զարմացրիք, թող Տերը բազմապատկի: Եվ ով աչք ունի, թող լսի»:

Խուլերին հատկապես շոյել է, երբ Սրբազան Հայրը ժեստերի լեզվով շնորհակալություն է հայտնեց ու ասել, որ սիրում է իրենց:

Խուլերի միության նախագահն էլ իր երախտիքի խոսքերն ասաց Տ. Նավասարդ Սրբազանին, Տեր Եսայուն, Զուբեյդա Միքայելյանին: Նա նաև խոստացավ, որ հաջորդ տարի խուլերի օրն առավել մեծ շուքով պիտի տոնեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում