Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք, ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի քրեական գործով այսօրվա դատական նիստն ընդմիջվեց մեկ ժամով։
Ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ նախորդ դատական նիստի նյութական կրիչը իրեն տրամադրելու համար։ Նախորդ նիստին դատավորը որոշել էր դիմել Փաստաբանների պալատ՝ Հայրապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։
Դատավորը մասամբ բավարարեց միջնորդությունը. ոչ թե հետաձգեց դատական նիստը, այլ մեկ ժամ տրամադրեց կրիչի նյութերին ծանոթանալու համար։
Լուսանկարը՝ Photolure-ի



































