Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նախագահի 23 թեկնածուի, որոնք հոկտեմբերի 27-ին կպայքարեն պետության ղեկավարի ընտրություններին:
Ընտրական օրենսդրության համաձայն՝ թեկնածուի գրանցման վերջին ժամկետը սեպտեմբերի 27-ն է, սակայն սեպտեմբերի 23-ի դրությամբ ԿԸՀ-ն ամբողջությամբ ստուգել է նախագահի թեկնածու դառնալու ցանկացողների ցուցակները և ավարտել նրանց գրանցման գործընթացը:
Գրանցված 23 թեկնածուներից տասը ներկայացված են քաղաքական կուսակցությունների, իսկ 13-ը՝ նախաձեռնող խմբերի կողմից:
Նախագահի թեկնածուն իրավունք ունի հանել իր թեկնածությունը ընտրություններից ոչ ուշ, քան տասն օր առաջ:










































