Վրաստանում բնակչության 33%-ը կարծում է, որ Ռուսաստանը «իրական սպառնալիք» է երկրի համար: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտի (National Democratic Institute) անցկացրած հարցման արդյունքները:
Հարցման մասնակիցների 36%-ի կարծիքով՝ Ռուսաստանը թույլ վտանգ է ներկայացնում Վրաստանի համար, իսկ 25%-ը ենթադրում է, որ Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում:
Հարցվածների 70%-ը դժգոհ է ռուս-վրացական հարաբերությունների ներկայիս վիճակից, իսկ 23%-ն ասել է, որ իրենց դուր են գալիս Վրաստանի և Ռուսաստանի ներկայիս հարաբերությունները:










































