Sunday, 05 07 2026
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»

Դե Վաալը «լացացնում» է հայերին ու ադրբեջանցիներին

Բրիտանացի փորձագետ, Հարավային Կովկասի կոնֆլիկտների հարցում մասնագիտացած Թոմաս դե Վաալը Շվեյցարիայում Կիպրոսի խնդրի շուրջ բանակցությունների վերսկսման առիթով անդրադարձել է ԼՂ խնդրին: Ավելի շուտ՝ փորձագետը նկարագրել է այն ակնհայտ կոնտրաստը, որն առկա է կիպրական կարգավորման գործընթացին ուղեկցող հանդուրժողականության և հայ-ադրբեջանական հարաբերություններում գոյություն ունեցող անհանդուրժողականության միջև:

«Համեմատեք սա Լեռնային Ղարաբաղի հետ և լաց եղեք: Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն անգամ հատուկ բանակցողներ չունեն, նրանք հանդիպում են լավագույն դեպքում տարին մեկ անգամ, երկար տարիներ են ծախսում՝ քննարկելով ԵԱՀԿ-ի մեկ կամ երկու էջանոց փաստաթղթերը, որևէ սեփական փաստաթուղթ չեն ստեղծում: Նրանք ոչինչ չեն անում, որպեսզի հանրային բանավեճ խրախուսեն փոխզիջման կամ խաղաղության առավելության մասին: Նրանք սիրում են կշտամբել Մինսկի խմբի համանախագահներին, բայց մոռանում են, որ հենց իրենք են պատասխանատու խաղաղ գործընթացի կառուցման համար: Միջնորդները սոսկ միջնորդում են, և հենց կոնֆլիկտի կողմերը պետք է խաղաղություն կնքեն: Կովկասի՛ պարոնայք, դուք 20 տարի եք վատնել: Եթե անգամ կիպրական խաղաղության բանակցությունները ձախողվեն, երկարամյա բանակցություններն արդեն շատ հարցերում հաջողել են. բռնության կրճատում, գործարար կապերի հաստատում, միջոցներ, որոնք թույլ են տալիս փախստականներին այցելել իրենց նախկին տները և հանդիպել սովորական մարդկանց հետ: Դա քիչ ձեռքբերում չէ»,- ամփոփել է Թոմաս դե Վաալը:

Փորձագետն այնքան պերճախոս ու տպավորիչ է նկարագրել վիճակը, որ թվում է՝ ավելացնելու ոչինչ չկա:

Այնուամենայնիվ, ԼՂ խնդիրը կիպրականից տարբերվում է մի քանի առանձնահատկությունների հետևանքով: Կիպրական բանակցություններն ընթանում են եվրոպական միջավայրում, որում ինտեգրացիոն գաղափարները, բաց սահմանների սկզբունքը լրացուցիչ իմպուլս են հաղորդում կարգավորման գործընթացին: Այս գործընթացում բացակա է ռուսական գործոնը, և, ի տարբերություն Ղարաբաղյան կարգավորման գործընթացի, կիպրականում չի գործում «բաժանիր, որ տիրես»-ի արատավոր սկզբունքը:

Կիպրական հակամարտության կարգավորման գործընթացում բեկումնային նշանակություն ունեցավ հունական հատվածի զարգացման և Եվրոպային ինտեգրման նոր որակը, որը թուրքական հատվածին ավելի զիջող ու պայմանավորվող դարձրեց:

ԼՂ հակամարտության գործընթացում քաղաքակրթական այս խզումը դեռ որակական մակարդակ չունի, ըստ այդմ՝ հակամարտության կողմերից ոչ մեկի արգումենտները, պահանջները միջազգայնորեն լեգիտիմացված չեն:

Կիպրոսի հունական և թուրքական հատվածների իշխանություններն ավտորիտար չեն, մտածողությամբ ավելի կրեատիվ են և կարողանում են պոզիտիվ օրակարգ ձևակերպել: Այս պարագայում միջնորդների դերակատարությունը նույնիսկ պայմանական է դառնում, որովհետև խաղաղության օրակարգ կարող են ձևավորել անգամ բանակցության անմիջական մասնակիցները:

Հայաստանում և Ադրբեջանում ունենք ավտորիտար իշխանություններ, որոնց ոչ միայն բնորոշ չէ ռացիոնալ օրակարգերի ձևակերպումը, այլ նաև նրանք իրենց կենսունակ են համարում հենց պատերազմի ռեժիմում, երբ «արտաքին թշնամու» կերպարով կարողանում են հասարակական կոնսոլիդացիա ապահովել, մի կողմից՝ քողարկելով իրենց լեգիտիմության դեֆիցիտը, մյուս կողմից՝ իրենց հանցագործ ու անտաղանդ քաղաքականության հետևանքները:

Այնպես որ՝ հայերն ու ադրբեջանցիները, դժբախտաբար, դեռ երկար են լացելու՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում