Saturday, 13 06 2026
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Թբիլիսիում նշել են Սայաթնովյան վարդատոնը

Մայիսի 29-ին Թբիլիսիի ս. Գևորգ եկեղեցու հարևանությամբ գտնվող պատմական Մեյդան հրապարակում տեղի է ունեցել մայիսյան ավանդական Սայաթնովյան վարդատոնը: Տոնին ներկա են եղել հյուրեր Հայաստանից, Արցախից և Վրաստանի տարբեր անկյուններից:

Հավաքվածներին տոնի առթիվ շնորհավորեց Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը: Նա մասնավորապես ասաց. «Սա մեր փոքրիկ պարտականությունն է այն մեծ ստեղծագործողի առջև, որի անունն է Սայաթ-Նովա: Այն ժառանգությունը, որը մեր մշակույթին տվել է Սայաթ-Նովան, անգնահատելի է: Թերևս չկա մի հայ մարդ, մի հայ մանուկ, որի կյանքը և որպես անհատ ձևավորման պրոցեսը անցած չլինի Սայաթ-Նովայի հնչյունների ներքո: Սակայն ամեն տարի այս տոնը նշելիս ամեն մեկս պետք է մի պահ մտածենք, թե արդյոք մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի արժանվույն գնահատենք Սայաթ-Նովայի արվեստը, աշխարհին իսկապես մատուցենք այն մեծ ժառանգությունը, որը թողել է նա մեզ»:

Սայաթ-Նովայի ստեղծագործական ժառանգության մասին ելույթներ ունեցան նաև Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ, Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի` ազգային փոքրամասնությունների գծով խորհրդական Վան Բայբուրդը և Երևանից ժամանած հյուրեր, նաև ընթերցվեց ողջույնի ուղերձ` Հայաստանի գրողների միության անունից:

Տոնի կապակցությամբ կայացած համերգում հանդես եկան Երևանից ժամանած «Սայաթ-Նովա» համույթը՝ Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ, Թբիլիսիի «Ջեյրան» պարային համույթը՝ Սվետլանա Երիցյանի ղեկավարությամբ, Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասաններ, մենակատարներ Հենրիխ Պողոսյանը, Անա Խանչալյանը, Անահիտ Հարությունյանը և ուրիշներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում