Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետի տեղակալ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Արտակ Ղազարյանը նշանակվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետ:









































