Վաշինգթոնում փոփ-ափ-բար է բացվել, որը նվիրված է «Գահերի խաղը» հեռուստասերիալին: Ինչպես հայտնում է SlashFilm.com կայքը, The Game of Thrones Pub անունով վայրը ձևավորված է հեռուստասերիալի ոճով և հաճախորդներին առաջարկում է հատուկ ըմպելիքներ, որոնք անվանված են ֆիլմի հայտնի ասույթների և հերոսների պատվին: Այդպես, ակումբում կարելի է խմել «Հյուսիսը հիշում է», «Դրաքարիս» և «Ամոթ» կոկտեյլներ: Այդ մասին գրում է kinoafisha.ua-ը:
Ձևավորումների շարքում կարելի է գտնել հանրահայտ Երկաթե գահի կրկնօրինակը, Դեմքերի սրահը և վիշապի գլխի քանդակ: Իսկ մի քանի րոպեն մեկ ակումբի աշխատակիցներից մեկը զանգ է թափահարում և բղավում՝ «Ամո՛թ»:














































