Թուրքիայում քուրդ հայտնի արվեստագետ Ֆերհաթ Թունչի կատարմամբ հայ ժողովրդական երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Ռեժիսոր Զելալ Սեվերի կողմից նկարահանված տեսահոլովակում Թունչը կատարում է «Նարո ջան» երգը, որը, ի դեպ, տեղ է գտել իր «Քոբանի» կոչվող ալբոմում: Արվեստագետի յութուբյան էջում հրապարակված տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի պատմական Ֆեներ թաղամասում:
«Ֆերհաթ Թունչն իր ձայնով, մեկնաբանությամբ, իր զգացմունքներով հնչեցնելով «Նարո ջան» երգը կարծես ասում է՝ «աշխարհը իմ տունն է»»,- ասվում է թուրքալեզու «alevinet.com» կայքում տեղ գտած հրապարակման մեջ:
https://www.youtube.com/watch?v=2JFGMh3XAtU











































