Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանը, ով Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում նվաճել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալ, Facebook-ի իր էջում գրել է.
«Շնորհակալ եմ բոլոր ընկերներիս, բարեկամներիս, երկրպագուներին: Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների և բարեմաղթանքների համար:
Խոստանում եմ, որ մինչև Ռիո-2016-ի մեկնարկը կունենանք չեմպիոնական գոտի: Կանեմ առավելագույնը: Շնորհակալ եմ»,- գրել է Ջուլֆալակյանը:








































