Արցախյան պատերազմի վետերան Ժիրայր Սեֆիլյանը, ով ձերբակալվել է զենք զինամթերք պահելու և պետական շենքեր զավթելու մեղադրանքով, դիմել է ԶԼՄ-ներին: Սեֆիլյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Իմ նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի դատավարությունը անցնում է հրապարակայնության և օրինականության բռնաբարման ակնհայտ պայմաններում: Հայաստանում իշխանությունը զավթած Սերժ Սարգսյանի և իր խամաճիկների մտադրությունը այս «դատավարությունը» առանց իմ մասնակցության անցկացնելն է և ինձ լռեցնելը:
Քանի որ դատարանում հնարավորություն չունեմ սույն գործի առնչությամբ արտահայտելու իմ տեսակետները, ուղիղ դիմում եմ բոլոր ԶԼՄ-ներին, մասնավորապես Գալա TV և Ազատության ռադիոկայանի խմբագրություններին՝ իմ հետ ուղիղ հարցազրույց կազմակերպելու կոչով»:









































