ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ ի՞նչ նպատակ է հետապնդում փաստաբաններին դատարաններում ստուգելը, ասաց. «Դատական կարգադրիչները իրացնում են իրենց լիազորությունը՝ զննության ենթարկելու դատարան մուտք գործող բոլոր անձանց»:
Նրա խոսքով՝ «այդ բոլոր անձանց» մեջ ներառվում են նաև փաստաբանները. «Դա արվում է բացառապես դատարանում գտնվող անձանց, դատավարության մասնակիցների անվտանգությունն ու դատարանում հասարակական կարգը ապահովելու նպատակով»:
Կարեն Փոլադյանի վստահեցմամբ՝ այդ զննությունը որևէ այլ նպատակ չի ենթադրում. «Որևէ կարգադրիչի չի հետաքրքրում, թե փաստաբանի պայուսակներում և դրամապանակներում ինչ կա»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































