Ավստրալացի և կանադացի երկրաբանները ուսումնասիրել են Երկիր մոլորակի տեկտոնական սալերի դինամիկան 1000-ից մինչև 520 մլն տարի առաջ: Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Gondwana Reseaerch ամսագրում:
Մոլորակի մակերևույթի փոփոխությունների վերաբերյալ հեղինակների կազմած քարտեզների հիման վրա The Convesation հրատարակչությունը կարճ տեսանյութ է պատրաստել, որտեղ ցուցադրվում է Երկիր մոլորակի տեկտոնական շերտի էվոլյուցիան վերոնշյալ ժամանակահատվածում:










































