Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Դանիել Ալվեսը հաստատել է «Մոնակո»-ի պաշտպան Էրիկ Աբիդալի խոսքերը:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը հայտարարել է, որ երբ ինքը պայքարում էր քաղցկեղի դեմ, փոխպատվաստումից առաջ Ալվեսն առաջարկել էր իր լյարդը:
«Իսկապես Աբիդալին առաջարկել էի տրամադրել լյարդս: Ես ցանկանում էի օգնել Էրիկին, քանի որ հիանում եմ նրանով և շատ եմ հարգում նրա ընտանիքը:
Իհարկե, մեծ էր ռիսկը, բայց չեմ կարծում, որ դիանից հետո ստիպված կլինեի հրաժեշտ տալ մեծ ֆուտբոլին»,- հայտարարել է Ալվեսը:










































