Thursday, 02 07 2026
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»

Աշխարհում սկսել է տարածվել նոր վիրուս. Արգելափակվում են Windows-ով համակարգիչները

Աշխարհում սկսել է տարածվել նոր համակարգչային վիրուս, որն արգելափակում է Windows օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչները:

Հարձակումը սկսվել է Ուկրաինայից՝ առավոտյան ժամը 11:30-ին, ինչից հետո ահազանգեր են հնչել Ռուսաստանից, ապա այլ երկրներից: Հաքերներն արգելափակում են համակարգիչները՝ պահանջելով ապաարգելափակման համար վճարել բիթքոինթներով: Այս մասին գրում է meduza.io-ն՝ նշելով, որ սա 2017-ի մայիսին տարածված WannaCry-ից հետո երկրորդ ամենամասշտաբային կիբերհարձակումն է:

Ուկրաինայում հարձակումը սկսվել է ամենախոշոր էներգետիկ ընկերությունների համակարգիչների թիրախավորումով: Այդ մասին հրապարակումներ հայտնվեցին ուկրաինական մամուլում, ինչից հետո Киевэнерго-ն հայտնեց. «Երկու ժամ առաջ մենք ստիպված էինք անջատել բոլոր համակարգիչները: Անվտանգության ծառայությունից սպասում ենք դրանք միացնելու թույլտվության»:

Քիչ անց Ֆեյսբուքի իր էջում Ուկրաինայի փոխվարչապետ Պավել Ռոզենկոն է գրառում թողել, որ հարձակման են ենթարկվել կառավարության բոլոր համակարգիչները: Վարչապետ Վլադիմիր Գրոյսմանն էլ հայտարարել է, որ կարևոր համակարգերը չեն տուժել:

Հարձակման թիրախում է եղել նաև Կիևի գլխավոր «Բորիսպոլ» օդանավակայանը, չեն աշխատում կայքը և չվացուցակի էկրանները, չի գործում մայրաքաղաքի մետրոպոլիտենը:

Կենտրոնական բանկը հայտնել է, որ հարձակման է ենթարկվել երկրի բանկային համակարգը, ինչի հետևանքով մի շարք բանկերի մոտ խնդիրներ են առաջացել հաճախորդների սպասարկման և բանկային գործարքների իրականացման հետ:

Երկրի պետական էլեկտրաբաշխիչ «Ուկրէներգո» ընկերությունը նույնպես հայտարարել է իր IT համակարգի հարձակման ենթարկվելու մասին, բայց հավելել է, որ դա ազդեցություն չի թողել էլեկտրամատակարարման վրա:

Մյուս թիրախներից են Չեռնոբիլի ատոմակայանը, որի աշխատակիցներն անցել են ռադիացիայի ձեռքով ստուգման, հեռախոսային և համացանցային ծառայություններ մատուցող «Կիևսթար» ընկերությունը, որը հաճախորդներին զգուշացրել է հնարավոր անջատումների մասին:

Ռուսաստանում կիբերհարձակման ենթարկվելու մասին առաջինը հայտարարել է «Ռոսնեֆտ»ը, որի քույր ընկերություն «Բաֆշնեֆտ»-ում ևս համակարգիչները չեն աշխատում: Ռուսաստանում տուժել են նաև մետալուրգական Evraz ընկերությունը և Home Credit բանկը: Կենտրոնական բանկը հայտարարել է, որ այլ բանկեր ևս տուժել են:

Հաղորդվում է նաև Եվրոպական երկրներում՝ Մեծ Բրիտանիայում գովազդային ընկերության, խորհրդարանի , Դանիայում Moller-Maersk ընկերության, Դանիայում դրա քույր ընկերության վրա հարձակումների մասին: Նման տեղեկություններ են ստացվում նաև Ֆրանսիայից, Իսպանիայից, Հնդկաստանից և Լիտվայից: Արդեն նաև` Միացյալ Նահանգներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում