Friday, 12 06 2026
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն

Skype-ը լսում են. The Wall Street Journal

Ինտերնետում հեռախոսակապ տրամադրող ամենահայտնի ծառայությունը՝ Skype-ը, որի ծառայություններից օգտվում են նաև աշխարհի այլախոհները, քանի որ կարծիք կար, որ այն անհասանելի է հատուկ ծառայությունների համար, պարզվում է, այդպիսին չէ: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Այս ծառայությունը շատ հայտնի էր Եգիպտոսում, որտեղ տեղի էին ունենում հեղափոխական իրադարձություններ, իսկ Skype թույլ էր տալիս օպերատիվ կապ ապահովել և մնալ անհասանելի հատուկ ծառայությունների համար:

Սակայն The Wall Street Journal-ը պարզել է, որ հատուկ ծառայություններին հաջողվել է կոտրել կոդերը, որոնցով տեղեկություններ է տարածվում այս ծառայության միջոցով: Այն մշակվել է շվեդ Նիկոլաս Զենստրեմի և դանիացի Յանուս Ֆրիիսի կողմից: Բացահայտված խոսակցություններից մեկում եգիպտացի երկու երիտասարդներ խոսում են Skype-ի ապահովության մասին:

Այս փաստը բացահայտվել է այն ժամանակ, երբ երիտասարդներն այս տարվա մարտին ներխուժել են Եգիպտոսի հատուկ ծառայություններից մեկի գրասենյակ և դարակներից մեկում հայտնաբերել հենց իրենց խոսակցության վերծանումները, որտեղ քննարկվել էր վերոնշյալ խնդիրը: «Ես գիտեմ, որ նրանք վերցրել են բոլոր մանրուքները, որ մեր շուրթերից էին դուրս գալիս, և հավաքել դրանք մեկ թղթապանակի մեջ»,- ասել է թերթի զրուցակիցը:

Ինտերնետ ծառայության անվտանգության բաժնի ղեկավար Ադրիան Աշերն ասել է, որ ընկերությունը չի կարող կանխել կոդերը կոտրելու բոլոր ծրագրերը, որոնք վարկաբեկում են Skype-ը:

Թերթը նշում է, որ Skype-ի թույլ տեղերն ավելանում են: Եթե նախկինում հատուկ ծառայությունները գտել էին խոսկցությունները վերծանելու կոդերը, ապա հիմա նրանք կարողանում պարզել նաև կոնտակների ցուցակում եղած մարդկանց: Այս մասին են վկայում Լիբիայի ապստամբները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում