Մայքլ Ջեքսոնին սպանած դեղորայքը՝ պրոպոֆոլը, որը կարճատև ազդեցությամբ քնաբեր է, նոր անզգայացնող միջոցներ ստեղծելու նոր բանալի է՝ ենթադրում են ամերիկացի գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակված է Nature Chemical Biology ամսագրում:
Մասնավորապես, գիտնականները պարզել են, թե հատկապես գլխուղեղի ինչ ռեցեպտորների վրա է ազդում պրոպոֆոլը:
Ավելի վաղ դա հաստատել չէր հաջողվում, սակայն այժմ արդեն հայտնի է դարձել, որ դեղամիջոցը առաջացնում է քնկոտություն ու ցավի նկատմամբ անզգայացում:
Հիմնվելով այդ տվյալների վրա՝ հնարավոր է ստեղծել նոր անզգայացնող միջոցներ, որոնք կլինեն ոչ միայն արդյունավետ, այլև ավելի անվտանգ:









































