Բրյուսելի պատմական կենտրոնին մոտ գտնվող երեքաստղանի «Միդի» հյուրանոցը ենթարկվել է զինված ավազակային հարձակման: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով բելգիական ԶԼՄ-ներին:
Սեպտեմբերի 22-ի առավոտյան երկու մարդ զանգահարել է հյուրանոց և մուտքի թույլտվություն խնդրել: Նրանք վստահեցրել են, որ հյուրանցում նշանակված հանդիպում ունեն ինչ-որ կնոջ հետ, ով իրենց սպասում է իր համարում: Նրանց չեն հավատացել ու ներս չեն թողել:
Դա թալանչիներին չի կանգնեցրել: Նրանք կոտրել են մուտքի դուռը և դանակի սպառնալիքով աշխատողին ստիպել բացել չհրկիզվող պահարանը: Այնտեղ եղել է 1500 դոլար և 7000 եվրո: Գումարը հափշտակելով՝ հանցագործները թաքնվել են:
Կատարվածը ֆիքսել են տեսահսկման խցիկները: Ոստիկանությունը որոնում է հանցագործներին:








































