Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Բազմակի տապալում Հայաստանում

Մաքսային միության անդամակցության մասին Հայաստանի հայտարարության ստեղծած վիճակը պատկերավոր բնորոշելով կարող ենք համարել տապալումների խաչմերուկ: Ընդ որում` բազմակի տապալումների քառուղի: Փորձենք հաշվել` պայմանական դասավորությամբ կամ հերթականությամբ իհարկե:

Տապալում համար մեկ. սա Հայաստանում ռուսական քաղաքականության տապալումն էր: Շատերին կարող է տարօրինակ թվալ այս կարծիքը, քանի որ Ռուսաստանը Հայաստանից պոկեց կամ կորզեց այն, կամ պարտադրեց Հայաստանին այն, ինչ ուզում էր, կանխելով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը և ըստ էության բավական լուրջ հարված հասցնելով Հայաստանի և Արևմուտքի փոխհարաբերություններին: Առաջին հայացքից սա իսկապես այդպես է: Սակայն ինչպես հասավ այս ամենին Ռուսաստանը:

Բացահայտ և տգեղ շանտաժով ու սպառնալիքներով, երբ Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթը անգամ, որ խոնարհվում է Ռուսաստանի առաջ, ընդդիմություն, թե իշխանություն, այս ամենն ընդունեց ոչ որպես շահավետ ինչ-որ բան երկրի զարգացման տեսանկյունից, այլ որպես ճնշման, պարտադրանքի, անելանելիության արդյունք: Ավելորդ է խոսել հասարակության վերաբերմունքի մասին, որը Ռուսաստանի հանդեպ փոխվում է օր օրի:

Այնպես որ, Ռուսաստանը Հայաստանում մնաց Գեղամյանի, Բաբուխանյանի և Արամ Գասպարի նվիրվածության, իսկ մյուսների ընդամենը վախի հույսին: Ռուսաստանը չկարողացավ համոզիչ և գրավիչ լինել Հայաստանի համար, ինչը տապալում է, որովհետև 21-րդ դարում կայսրությունները մահակով պահելը անհնարին բան է:

Տապալում համար երկու. սա Հայաստանում արևմտյան քաղաքականության տապալումն էր: Հայաստանում Արևմուտքը միլիոններ է ծախսել իր արժեքները տարածելու, Հայաստանի քաղաքացիներին փոխշահավետ առաջարկներ ու գաղափարներ ներկայացնելու, գործընկեր ներկայանալու համար: Սակայն այդ ամենն ընդամենը օգնել են լուծել շատ փոքր մի ՀԿ-ական շրջանակի զբաղվածության հարցերը՝ իհարկե առանձին աշխատունակ և արդյունավետ բացառություններով, և նաև օգնել են իշխանություններին վերարտադրության հարցեր լուծել:

Չնայած Ռուսաստանի հանդեպ փոխվող վերաբերմունքին և կոտրվող կարծրատիպերին, Արևմուտքի հանդեպ հասարակական վստահությունն ու տրամադրվածությունը այս տարիներին ծախսված հարյուրավոր միլիոնների կամ միլիարդների արդյունքում էական փոփոխություններ չի կրել, Արևմուտքը Հայաստանում սոցիալական գործընկերներ չի գտել, սոցիալական հող չի շոշափել իր ոտքի տակ, և սեպտեմբերի 3-ին այս մեթոդաբանության և մարտավարության տապալումն էր:

Տապալում համար երեք. սա, բնականաբար, իշխանության տապալումն էր բոլոր, այդ թվում` հասարակության հետ աշխատանքի առումով: Սրա ամենապարզ ցուցիչը այն է, որ իշխանությունների կայացրած որոշումը չեն ողջունել նույնիսկ այն շրջանակները, որոնք գաղափարական առումով կողմ կլինեին՝ իհարկե գաղափարական կողմի կենցաղային մեկնությամբ համակարծիք հասարակական շրջանակները: Երկրորդ կարևորագույն ցուցիչը. իշխանությունները ստիպված էին խայտառակ որոշումը կայացնել, որովհետև ոչինչ չէին արել ներքին կյանքում խայտառակ տնտեսա-քաղաքական, բարոյական, հոգեբանական, սոցիալական վիճակը հաղթահարելու համար, նույնիսկ հաղթահարելու համոզիչ գործընթաց սկսելու համար:

Այդ ամենի հետևանքով, չունենալով ոչ հասարակական, ոչ այլ ռեսուրսային հենարաններ, իշխանությունները երկար դիմադրությունից հետո ուղղակի տեղի տվեցին ռուսական ճնշումներին` անհարմար վիճակում հայտնվելով բոլորի առաջ: Սա իշխանությունների տապալման, դժբախտաբար, վառ դրսևորում էր՝ Հայաստանի հաշվին, ինչպես միշտ:

Տապալում համար չորս. սա ընդդիմության տապալումն էր: Առաջին հայացքից թվում է, որ ընդդիմությունը հաղթեց, որովհետև տապալվեցին իշխանությունները: Սակայն այս չափանիշները Հայաստանում վաղուց վերացած են, արժեզրկված, սպառված և սնանկ: Այս ողջ գործընթացում ընդդիմություն գոյություն չուներ: Տարատեսակ բայղուշադեկլարատիվ դրսևորումները ընդդիմություն չեն, հատկապես երբ չունեն կոնկրետություն: Ընդդիմադիր ուժերը, կամ այսպիսին ներկայացող ուժերը՝ թեկուզ այլընտրանքների անվան տակ, իրականում ոչ մի կերպ չփորձեցին և մինչև հիմա էլ չեն արտահայտում հստակ կարծիք, չեն փորձում կոնկրետ ուղենիշներ հաղորդել հասարակությանը, ձևավորել հասարակական տեսակետ, չփորձեցին հասարակական ճնշման ալիք ձևավորել իշխանություններին պետության հաշվին անձնական հարցեր լուծել թույլ չտալու, գոնե խանգարելու համար: Խանգարելու փորձ իսկ չեղավ:

Եվ սա ուներ երկու գլխավոր պատճառ՝ այդ ուժերը իրենք են Ռուսաստանի հետ տարաբնույթ գործարքների մեջ, և երկրորդ՝ այդ ուժերը չունեն հասարակական հենարան և այդ իսկ պատճառով իզուր փորձեր չարեցին` անհարմար վիճակում չմնալու համար:

Եվ տապալում համար հինգ. սա տապալումն էր այն ուժերի, որոնք հանդես են գալիս ներկայիս համակարգային սուբյեկտներին և նրանց որակներին, գաղափարներին, հայացքներին ու արժեքներին այլընտրանք, բայց որոնք առնվազն աշխատանքային արդյունավետության տեսանկյունից ոչնչով ավելին չեն հասարակության հետ աշխատանքներում: Նրանք էլ այս ողջ գործընթացի մեջ չկային և չկան նաև հիմա:

Այսպիսով, սեպտեմբերի 3-ը Հայաստանի հասարակության հանդեպ բազմակի տապալումների մի ճամփաբաժան էր, որը ցույց տվեց, թե ինչ անմշակ հող է հանդիսանում Հայաստանի հասարակական դաշտն անկախության 22 տարիների ընթացքում: Այժմ դասեր քաղելու և հետևությունների ժամանակն է, որը ցույց կտա, թե ովքեր են սովորում սեփական, իսկ ովքեր` ուրիշի սխալների վրա, և ովքեր ունակ չեն սովորել ընդհանրապես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում