Friday, 12 06 2026
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան

Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում հաղթել է Մերկելի դաշինքը, սակայն բացարձակ մեծամասնության չի հասել

Գերմանիայի պահպանողական դաշինքը, որի կազմում ներառված են Քրիստոնեա-դեմոկրատական միությունն ու Քրիստոնեա-սոցիալական միությունը, կիրակի անցկացված համընդհանուր խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել: Այնուհանդերձ, կանցլեր Անգելա Մերկելին չի հաջողվել բացարձակ մեծամասնության հասնել, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է այլ ուժերի հետ կոալիցիա ձևավորել:

Նախնական տվյալներով՝ դաշինքը հավաքել է 41.5 տոկոս ձայն՝ համամասնական ցուցակներով, և 45.3 տոկոս՝ միամանդատ շրջաններում: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը: Երկրորդ տեղը զբաղեցրել է ձախակենտրոն «Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը»՝ ստանալով ընտրողների 25.7 տոկոսի աջակցությունը:

Իշխող կոալիցիայի կազմի մեջ մտնող «Ազատ դեմոկրատական կուսակցությունը» պատմական պարտություն է կրել՝ ստանալով ընդամենը 4.8 տոկոս ձայն: Այն չի կարողացել հաղթահարել 5 տոկոսի շեմը և չի ներկայացվի 18-րդ գումարման Բունդեսթագում: «Այլընտրանք Գերմանիայի համար» նոր կուսակցությունը հավաքել է 4.7 տոկոս ձայն և կրկին դուրս կմնա Բունդեսթագից:

Խորհրդարան կմտնեն նաև «Ձախերն» ու «Կանաչները», որոնք հավաքել են համապատասխանաբար 8.6 և 8.4 տոկոս ձայն:

Անգելա Մերկելի դաշինքը «Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության» հետ կառավարական մակարդակով աշխատանքի փորձ ունի: Կանցլերի գլխավորությամբ «Մեծ կոալիցիան» գործել է 2005-2009 թվականներին: Առավել հավանական է համարվում կոալիցիան դաշինքի և հենց այդ կուսակցության կազմով:

Ավելի վաղ Քրիստոնեա-սոցիալական միությունը բացառել էր «Կանաչների» հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը:

Ընտրողների մասնակցությունը կազմել է 73 տոկոս, նախորդ ընտրություններին ցուցանիշը կազմել էր 70.8 տոկոս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում