Էքզիտ-փոլերի արդյունքներով՝ Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն» բլոկը հաղթում է բունդեստագի ընտրություններում, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Տարբեր հարցումների համաձայն՝ բլոկը հավաքել է ձայների 42-42,5 %-ը: Երկրորդ տեղում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է, որը հավաքել է ձայների 25,5-26,5 %-ը: «Կանաչները» ստացել են ձայների 8,0-8,5 %-ը, իսկ Ձախ կուսակցությունը՝ 8,0 %-ը:
Բունդեստագից դուրս է մնացել կես տարի առաջ ստեղծված «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որը ստացել է ձայների 4,5-4,9 %-ը: «Ազատ դեմոկրատական կուսակցություն»-ը ստացել է ընտրողների ձայների 4,5-5,0 %-ը, որը նույնպես չի հաղթահարել 5 %-ի սահմանը:
Քվեարկությանը մասնակցած ընտրողների շրջանում հացումներ են կատարել Infratest Dimap, Forsa սոցիոլոգիական ընկերություններն ու «Ընտրություններ» խումբը:






































