Հոլիվուդյան դերասանուհի Շարլիզ Թերոնը, ով փոխել է ոճը «Խելագար Մաքս-4» ֆիլմի համար, ցուցադրել է կարճ սանրվածքի հերթական նորաձև տարբերակը, հաղորդում է 7 days.ru-ն:
Պապարացիները գեղեցկուհի Շարլիզին լուսանկարել են իր որդու` Ջեքսոնի հետ Արևտյան Հոլիվուդում զբոսնելիս: Երիտասարդ մայրիկը կրել է կիպ ջինսե տաբատ, որն ընդգծել է նրա գեղեցիկ, երկար ոտքերը:
Հավանական է՝ դերասանուհին որոշել է երկարեցնել մազերը, իսկ մինչ այդ փորձարկում է միջանկյալ տարբերակներ:






































