Այն, որ Մայլի Սայրուսը մոռանում է ներքնազգեստ հագնել, ոչինչ է՝ համեմատած նրա հետ, թե ինչ հանդերձանքով է նա հայտնվել iHeartRadio Music Festival-ին, հաղորդում է wday.ru-ն:
Երաժշտական փառատոնին Մայլի Սայրուսը կրել է սպիտակ ցանցկեն զգեստ, որի տակից նա հագել է սև-սպիտակ կաշվե վարտիք: Որպես վերնազգեստ՝ երգչուհին ընտրել է մորթե բոլերո` երկար թևերով:
Նման կերպարով 20-ամյա աստղը նմանվել է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի հերոսուհու: Մայլիի ելույթը ևս ցնցել է հանդիսատեսին. նա շատ ազատ է պահել իրեն և ցանկացած հնարավորության դեպքում նրան ցույց է տվել իր լեզուն:








































