Spiral Cellars-ի գինու պահեստը կարելի է տեղադրել ցանկացած սենյակում:
Եթե գինիների ձեր հավաքածուն չի տեղավորվում գինիների ստանդարտ պահարանում, ապա կարելի է ձեռք բերել Spiral Cellars գինու պահեստը, որը հնարավոր է տեղադրել ցանկացած սենյակում: Այն բետոնից է պատրաստված, անջրաթափանց է, հարմարավետ դուռ ունի, որը պատրաստվում է կա՛մ փայտից, կա՛մ ապակուց: Յուրահատուկ օդափոխման համակարգը պահեստում ապահովում է անհրաժեշտ ջերմաստիճանը և խոնավությունը:
Պահեստում 1870 շշեր են տեղավորվում: Դրանից բացի, այնտեղ կարելի է տարբեր մթերքներ պահել՝ բանջարեղեն, կաթ կամ պանիր: Այս պահեստի տեղադրումը մեկ շաբաթ է տևում: Ամենաէժան պահեստի գինն առանց դռան և այլ տարրերի 8 հազար ֆունտ է կազմում:







































