Վրաստանի Թելավի քաղաքը և Ախմեթի շրջանը լրջորեն տուժել են ջրհեղեղից, որի պատճառը Կախեթի հորդառատ անձրևներն են, հաղորդում է Trend գործակալությունը:
Ափերից դուրս եկած գետերը հեղեղել են ցանքատարածությունները և Թելավիի տների առաջին հարկերը: Ջրհեղեղի հետևանքով սատկել են տնային կենդանիներ, վնասվել են ճանապարհներ, կամուրջներ:
Պատահարի վայրում գտնվում են հանձնաժողովի անդամներ, որոնք պարզում են վնասի չափը:
Իշխանությունները խոստանում են փոխհատուցել բնական աղետի պատճառած վնասը:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ԱրևելյանՎրաստանում կայծակը և հորդառատ անձրևը կշարունակվի նաև այսօր: