Wednesday, 24 06 2026
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

Ամեն ինչ 2017-18-ի դիլեմային ընդառաջ

Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշումը ոչ մի կերպ չի թեժացնում Հայաստանի ներքաղաքական կյանքը: Իրերի վիճակը կսկսի փոխվել հաջորդ տարի աշնանը նախատեսված սահմանադրական հանրաքվեից առաջ: Որքան էլ թեժանա հայաստանյան կրքերը, և որքան էլ ինտրիգային է դառնում այս հարթության վրա Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան տանդեմը և ԲՀԿ դերակատարումը այս կոնտեքստում, միևնույն է` կարելի է վստահաբար ասել, որ խնդիրն այս ամենում ոչ թե գալիք սահմանադրական բուն հանրաքվեն է, այլ բարեփոխվող փաթեթում 2017-18 թվականների ընտրությունների համար դիրքավորվելը:

Սերժ Սարգսյանը պետք է հինգ տարի անց թողնի նախագահական պաշտոնը: Քչերն են կասկածում, որ հինգ տարի անց էլ Հայաստանում այդ պաշտոնի համար պայքարում որոշիչը լինելու է իշխանական համակարգի, ոչ թե հասարակության ձայնը: Համենայնդեպս, այսօր չկան լավատեսության տեսանելի հիմքեր: Իսկ ո՞ւմ պետք է թողնի նախագահական պաշտոնը Սերժ Սարգսյանը և ի՞նչ պետք է անի ինքը՝ մնա վարչապե՞տ, թե՞ հեռանա ընդհանրապես, այսպես ասած` դառնալով թոշակառու:

Սրանք խնդիրներ են, որոնք հանդիսանում են ներկայիս քաղաքական գործընթացների և ներիշխանական հարաբերությունների հիմքը: Եվ այստեղ են «Բարգավաճ Հայաստանի» ու Ռոբերտ Քոչարյանի գլխավոր հավակնությունները՝ չթողնել դաշտում որևէ այլ սուբյեկտ, որ կարող է հավակնել իշխանությունը ստանձնելուն, և այդպիսով Սերժ Սարգսյանին չթողնել իշխանությունն իրենց փոխանցելու այլընտրանք:

Սերժ Սարգսյանի համար խնդիրն, իհարկե, այն է, որ ինքը որոշի, թե ում է փոխանցելու իշխանությունը: Եթե Քոչարյանն ու Ծառուկյանը նրան այլընտրանք չեն թողնում, ապա այստեղ պարզ է, որ որոշողը հենց Ծառուկյանն ու Քոչարյանն են, ոչ թե Սարգսյանը: Սա, իհարկե, Հայաստանի համար կնշանակի դարձ ի շրջանս յուր, այսինքն` անպտուղ մի պտույտ և անհեռանկար էստաֆետ:

Սերժ Սարգսյանի համար իրավիճակը պակաս անհաջող և ռիսկային չէ: Նրա համար այստեղ մնում է մի տարբերակ՝ գալիք հինգ տարում փոխել իշխանական համակարգը, որում ինքն ընդամենը փայատերերից մեկն է, ոչ ավելին: Նրա խնդիրն է ձևավորել մի համակարգ, որը կլինի իր իշխանությունը: Իսկ այդ խնդիրն անհնար է լինելու լուծել առանց քրեաօլիգարխիկ համակարգը կոտրելու: Ընդ որում` այդ գործում հարկ կլինի զոհել նաև յուրային մի շարք օլիգարխների, որպեսզի թե՛ հասարակության համար համոզիչ լինի գործընթացը, թե՛ նաև համակարգում չձևավորվի, այսպես ասած, երկու հակադիր ճակատ:

Սերժ Սարգսյանը ստիպված է կառուցել առավելապես հանրային կարծիքի վրա հիմնված իշխանական համակարգ, եթե ցանկանում է 2017-18 թվականներին պահել իշխանության փոխանցման հարցում որոշում կայացնելու հնարավորությունը: Այլապես, զրկվելով այդ հնարավորությունից, դժվար է պատկերացնել, թե հետագայում էլ ինչերից կարող է զրկվել Սերժ Սարգսյանը: Դա արդեն զգալիորեն կախված կլինի Քոչարյան-Ծառուկյան տանդեմի տրամադրությունից ու նաև համաշխարհային իրավիճակից: Սերժ Սարգսյանը երևի թե ինքն էլ լավ է պատկերացնում այդ հեռանկարը և ռիսկը, հետևաբար նաև դրանից բխող անելիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում