Փարիզի «Ռուասի» օդանավակայանում Վենեսուելայի ուղևորներից առգրավել են 1.3 տոննա կոկաին՝ հաղորդում է France 24-ը:
Հաղորդվում է, որ նրանք եկել էին Կարակասից: Սահմանապահները որոշել են ստուգել ուղևորների 30 ճամպրուկներ. դրանցում հայտնաբերվել է կոկաին:
Հեռուստաընկերության տվյալներով՝ առգրավված կոկաինի մոտավոր արժեքը կազմում է 200 մլն եվրո:








































