Tuesday, 14 07 2026
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ

Ինչո՞ւ Թեհրանը. Habertürk, Թուրքիա

«Ցանկանում եմ, որպեսզի Կատարում սկսված ճգնաժամը որևէ ձևով չտարածվի Իրանի, իսկ այնուհետև՝ Թուրքիայի վրա…». օրեր առաջ նման ցանկություն էր հնչեցրել Երջանկության կուսակցության առաջնորդ Թեմել Քարամոլաօղլուն և ենթադրություն հայտնել. «Մերձավոր Արևելքում գլխավոր նպատակը Թուրքիային ու Իրանին առճակատման տանելն է, իրար թշնամի դարձնելը։ Սցենարը խաղարկվում է այդ հիմքի վրա…»։  Այս մասին Habertürk-ում գրում է Մուհարեմ Սարիկայան։

Այդ խոսքերից 48 ժամ չանցած ԴԱԻՇ-ը Թեհրանում հարություն առավ և կրկնակի ահաբեկչություն իրականացրեց։ Իրականում այդ ահաբեկչությունը բեկումնային պահ է Իրանի համար…

Իր մատույցներում այն բախվում է այնպիսի կազմակերպությունների ահաբեկչությունների, ինչպիսիք են PJAK-ն ու «Ջունդալան», սակայն քաղաքներում, հատկապես մայրաքաղաքում 7 տարի ահաբեկչություն չէր եղել։

2010 թվականին Սիստան-Բելուջիստան նահանգում մզկիթի առջև տեղի ունեցած պայթյունը խլեց 38 մարդու կյանք։ Նույն տարում «Ջունդալա» սուննի կազմակերպությունը սպանեց իրավապահ մարմինների 36 աշխատակցի։ Ճանապարհը փակած ահաբեկիչները կյանքից զրկեցին 22 բնակչի։

Սուննի-շիայական առանցքը

Սիրիական խնդրի առաջացման պահից Իրանը չէր բախվել ԴԱԻՇ-ի ահաբեկչություններին։  Ահաբեկչությունը Թեհրանում, որը տեղի ունեցավ Կատարի ճգնաժամի ի հայտ գալուց հետո, որը նույնպես նշանառության տակ է  առնում Իրանին, այսպես թե այնպես ուշադրություն հրավիրեց հետևյալ հարցի վրա. «Կրկին աճո՞ւմ է լարվածությունը սուննի-շիայական առանցքում և միջավայր պատրաստում նոր հակամարտության համար»։

Առկա են մտավախություններ, որ սիրիական պատերազմի ավարտին մոտենալուն պես սուննի-շիայական թշնամանքի հիմքի վրա կարող են առաջանալ նոր հակամարտության պայմաններ։ Եթե այդ ուղղությամբ իրադարձությունների զարգացումը վերածվի պետությունների միջև հակամարտության, դա, անշուշտ, կլինի հօգուտ ԴԱԻՇ-ի։

Սակայն ԴԱԻՇ-ի նման հաշվարկը, ըստ ամենայնի, չի տա ակնթարթային արդյունք, քանի որ որպեսզի այդ ամենը վերածվի ազգ-պետությունների հակամարտության, բավարար չէ Սաուդյան Արաբիային մեղադրելը, ինչպես դա արել է Իրանի իսլամական հեղափոխության պահակազորը։ Էր-Ռիադը պետք է պատասխանի դրան և մեծացնի լարվածությունը։ Իսկ դա նշանակում է էլ ավելի երկար ու դժվարին ուղի, քան այն, որը ընտրել էր Հոջա Նասրեդինը՝ բլուզ գործելու համար. թփեր էր տնկել՝ ակնկալելով այնտեղ քշել մոտիկից անցնող ոչխարները և հավաքել այնտեղ մնացող բուրդը։

Տարածաշրջանային ուժերը

Կատարյան ճգնաժամը համարվում է այն իրադարձությունը, որին հաջորդեց Թեհրանում ԴԱԻՇ-ի կրկնակի ահաբեկչությունը։ Հավանականությունն առ այն, որ այդ ամենն անմիջապես կհանգեցնի մազհաբային հակամարտության, այս փուլում մեծ չէ։ Իսկ դա բացատրվում է չափման անհնարինությամբ՝ որտեղ և ինչպիսի վնաս կարող է հասցնել ահաբեկչական չարիքը, որը, ինչպես դյուրավառ նյութ, ցրվում է բոլոր ուղղություններով։ Ամեն օր աշխարհն ականատես է դառնում ահաբեկչության, որը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի և ցանկացած դրսևորմամբ՝ կամրջի վրա, առևտրի կենտրոնում, ավտոբուսի կայանում, օդանավակայանում։ Բացի այդ, հավելյալ մեծ ավերածություններ կարող է ստեղծել պատերազմը պետությունների միջև, որոնցից յուրաքանչյուրը կռվում է ԴԱԻՇ-ի դեմ։

Այդ իսկ պատճառով այսօր ողջ մարդությունն ապրում է արտաքին սպառնալիքից ստեղծվող վախի  և ներքին անհանգստությունից առաջացող տագնապի մթնոլորտում, իսկ դա բոլորին տանում է զգուշավորության։ Բացի այդ,  ակնհայտ է, որ Սիրիան, որտեղ հին կարգն իրեն սպառել է, իսկ նորը դեռևս չի առաջացել, դեռ որոշ ժամանակ կստեղծի վախի ու տագնապի տեսիլներ։

Այդ խնդրի հաղթահարման ուղին անցնում է երկխոսության միջով։ Այդ բոլոր պատճառոներով առանձնահատուկ նշանակություն ունի այն, որ 12 քաղաքացու կյանք խլած Իրանի ահաբեկչության օրը  Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն այցելեց Անկարա…

Տեղի ուժերի միջոցով՝ գլոբալ հնարավորությունների կիրառումից բացի՝ տարածաշրջանային խնդիրների լուծման այլ մեթոդ գոյություն չունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում