Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Շանտաժ․ որն է դիվերսիոն ներթափանցման փորձի իրական նպատակը

Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկջոկատայինների կողմից հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

«Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, շնորհիվ մարտավարական բարձր պատրաստվածության, դիրքային համակագերի կահավորվածության և տեխնիկական պատշաճ հագեցվածության, ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը և հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ՝ հետ շպրտել ելման դիրքեր»,- հայտնել է Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը հայկական մերձդիրքային հատվածում թողել է հատուկ գրոհայինների անձնական պարագաներ:

Ներթափանցման փորձը կանխելու ընթացքում Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

Բարեբախտաբար, այս անգամ հայկական կողմը զոհեր չունի: Սակայն ուշագրավ է այն հանգամանքը, որ Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը շարունակվում է նույնիսկ այն պարագայում, երբ մի քանի օրվա մեջ հրադադարի պահպանումը կարևորվել է միջազգային առնվազն մի քանի հայտարարություններում:

Շաբաթվա սկզբին հայտարարությամբ իր տարածաշրջանային այցն ամփոփեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, դրան հաջորդեցին ԱՄՆ Պետդեպարտամենտի, ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունները, ՌԴ ԱԳ մամուլի խոսնակի անդրադարձը: Ճիշտ է, այդ հայտարարությունները զուրկ էին հասցեականության բաղադրիչից և ընդհանուր առմամբ պարունակում էին մեզ հայտնի ընդհանուր ձևակերպումներ, սակայն կարևոր մեսիջ էին՝ առնվազն այն կտրվածքով, որ ԼՂ հակամարտությունը գտնվում է աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների ուշադրության կենտրոնում, և նրանք կոնսոլիդացված անթույլատրելի են համարում նոր պատերազմի սանձազերծումը:

Ահա այս ֆոնին Ադրբեջանը ոչ միայն շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, այլ նաև տևական ընդմիջումից հետո ձեռնարկում է դիվերսիոն ներթափանցման փորձ:

Բաքվում հազիվ թե տեղյակ չլինեն այն հանգամանքից, որ հայկական կողմն ամրացրել է առաջնագիծը՝ նաև տեխնիկական հագեցվածության տեսանկյունից, և շատ քիչ է հաջողելու իրենց շանսը: Դատելով Արցախի բանակի հայտարարությունից՝ այդպես էլ կա. հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով կորուստներ:

Պարզունակ կլինի նաև տեղի ունեցածը բացատրել այն ստանդարտ հանգամանքով միայն, թե Ադրբեջանը թքած ունի միջազգային իրավունքի ու պարտավորությունների վրա: Դա ինքնին հասկանալի է, և Ադրբեջանը դա ապացուցեց նաև վերջին օրերին, երբ տարածաշրջան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Ըստ ամենայնի, Բաքվում կարծում են, թե աշխարհաքաղաքական իրավիճակը գլոբալ առումով նպաստավոր է ԼՂ խնդրում բեկում մտցնելու, ստատուս քվոյի փոփոխություն առաջացնելու համար:

Այդ նպատակին են այսօր ծառայեցված Ադրբեջանի ռազմական բոլոր գործողությունները, սադրանքները, իսկ նրանց դիվանագիտությունը գնում է հենց այդ սադրանքների հետքերով: Բաքուն հայ զինվորների սպանությունը դարձրել է դիվանագիտական հզոր մեխանիզմ, որով մի կողմից՝ փորձում է ազդել Հայաստանի հանրային տրամադրությունների վրա, մյուս կողմից՝ միջազգային խաղացողներին կանգնեցնել լուծումներ գտնելու երկընտրանքի առաջ:

Ադրբեջանը չունի լայնամասշտաբ պատերազմ սանձազերծելու միջազգային քարտ-բլանշ, փոխարենը հանդես է գալիս աշխարհում լարվածության նոր օջախ առաջացնելու շանտաժով: Ու նա այդ քաղաքականությունն իրականացնում է նույնիսկ իր զինվորների կյանքերի հաշվին՝ գիտակցելով, որ դիվերսիոն ներթափանցման փորձը չունի հաջողության որևէ հեռանկար:

Այս պարագայում Բաքվի համար էականը ոչ թե առաջնագծում լոկալ հաջողություն գրանցելն էր, այլ իր հասցեական մեսիջը միջազգային հանրությանը հասցնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում