Եվրամիությունը պետք է ակտիվացնի բանակցությունները Թուրքիայի հետ ԵՄ-ին նրա հնարավոր անդամակցության վերաբերյալ, հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը YES-ի 10-րդ ամենամյա հանդիպմանը, որն այս օրերին տեղի է ունենում Յալթայում: Այս մասին հայտարարում է korrespondent.net-ը:
«Մենք շահագրգռված ենք նրանում, որ Թուրքիան մեզ հետ լինի, որպեսզի առաջ տանենք այդ բանակցությունները, որովհետև եթե մենք դրանում առաջ անցնենք, քանի որ եթե մենք դրանում առաջընթաց գրանցենք, ապա կարող է այնպես ստացվել, որ Թուրքիայում ժողովրդի կամքը՝ դառնալ ԵՄ անդամ, ոչ թե ուժեղանա, այլ նվազի»,- նկատել է Շրյոդերը:
Նրա կարծիքով՝ Եվրոպային Թուրքիան պետք է իր սեփական հետաքրքրությունների համար՝ տնտեսության, աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով այդ երկիրը կարող է մոդել դառնալ Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի համար:








































