Աշխարհի 13 երկրներում մինչև այսօր դեռ կան լրագրողների սպանության 251 չբացահայտված գործեր: Այս մասին ասվում է Նյու Յորքում տեղակայված լրագրողների պաշտպանության կոմիտեի (Committee to Protect Journalists) հրապարակած 2010 թ. զեկույցում,- հաղորդում է BBC-ն:
Ըստ կոմիտեի` աշխարհի ամենավտանգավոր կետերն են համարվում Իրաքը, Սոմալին, Ֆիլիպինները և Շրի Լանկան: Զեկույցում հատուկ շեշտվում է, որ իրավիճակը սրվում է Մեքսիկայում, սակայն զգալիորեն բարելավվում է Ռուսաստանում, քանի որ այստեղ 2010 թ. չի արձանագրվել լրագրողի ոչ մի սպանություն:
«Լրագրողների դիտավորյալ սպանությունը հիմնական ազդանշանն են այն բանի, որ պետք է լռել»,- ասել է կոմիտեի գործադիր տնօրեն Ջոել Սիմոնը: «Սպանված շատ լրագրողների նախապես սպառնացել են, սակայն նրանք անպաշտպան են մնացել»,- ասել է նա:








































