Ուկրաինայի նախկին ղեկավար Վիկտոր Յուշչենկոն Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ մասնակցել է խաղողի բերքահավաքին:
Վրաստանի նախագահի աշխատակազմի տարածած տեղեկատվության համաձայն՝ Յուշչենկոն հյուրընկալվել է Սաակաշվիլիի՝ Քվարելիում գտնվող տանը:
Ամեն տարի խաղողի բերքահավաքի ժամանակ Սաակաշվիլին իր տանը հյուրեր է ընդունում, այդ թվում նաև արտասահմանյան քաղաքական գործիչների, ինչպես նաև պետությունների նախկին ղեկավարների:
Այս տարի բերքահավաքին օգնել է ֆրանսիացի հայտնի էնոլոգ, Փարիզի համալսարանի պրոֆեսոր Անժե Ժան Միշել Մոնյեն:
Բերքահավաքից հետո ավանդաբար հյուրերը մասնակցում են ոտքերով գինի ճզմելու արարողությանը, փոխանցում է Интерфакс-ը:









































