Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն աշխատանքից հեռացրել է փոխվարչապետ Խոջամուհամեդ Մուհամեդովին՝ նրա որդիների անվայել պահվածքի պատճառով:
Ինչպես տեղեկացնում է տեղական հեռուստատեսությունը, այդ որոշումը կայացվել է կառավարության ընդլայնված նիստում:
Ինչպես նիստին հայտարարել է ներքին գործերի նախարար Իսկանդեր Մուլիկովը, Մուհամեդովի որդիները բազմից ծեծկռտուքներ և սկանդալներ են սարքել:
Երկրի նախագահի հրամանով փոխվարչապետ է նշանակվել Ապալվան Թագանովը, փոխանցում է РИА Новости-ն:









































