Apple-ի հիմանդիր Սթիվ Ջոբսը, որը հիվանդության պատճառով գտնվում է արձակուրդում, կմասնակցի ամենամյա Apple Worldwide Developers կոնֆերանսին և կբացի այն: Այն կանցկացվի հունիսի 6-10-ը Սան Ֆրանցիսկոյում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այս հայտարարությունը տարածելուց հետո Apple ընկերության ակցիաներն աճեցին 2%-ով: Սակայն ընկերության ներկայացուցիչները չեն մանրամասնել՝ արդյո՞ք սա նշանակում է, որ Ջոբսը վերադառնում է աշխատանքի: Ակնկալվում է, որ այդ կոնֆերանսին Apple-ը կներկայացնի Mac OS X նոր օպերացիոն համակարգը, որը կոչվում է Lion, ինչպես նաև բջջային հեռախոսի iOS 5 նոր օպերացիոն համակարգը:
Հիշեցնենք, որ Սթիվ Ջոբսը քաղցկեղի պատճառով ստիպված է եղել հունվար ամսին արձակուրդ գնալ: Նա տեսախցիկների առաջ վերջին անգամ հայտնվել է այս տարվա մարտին` մասնակցելով iPad2 պլանշետային համակարգիչների շնորհանդեսին:








































