Apple-ը ոսկեգույն կաղապարով iPhone 5S-ի մատակարարումները տեղափոխել է հոկտեմբեր: Ուրբաթ օրը տվյալ մոդելը հնարավոր կլիներ պատվիրել ընկերության առցանց խանութում, որը կառաքվեր 7-10 օրվա ընթացքում: Իսկ այժմ կոնկրետ ամսաթիվը հայտնի չէ, հաղորդում է Cnet-ը:
Արծաթագույն և սև կաղապարներով սմարթֆոնների մատակարարման ամսաթվերը նույնն են մնացել:









































