Friday, 12 06 2026
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը որոշել է առաջիկա անելիքները

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի երկրորդ նիստը:

Քննարկումների արդյունքում որոշվել է առաջին հերթին հետագա կոնկրետ քննարկումների առարկա դարձնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային նշանակության հետևյալ հիմնահարցերը.

1. իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորումը, ապահովումն ու իրացումը սահմանադրական լուծումներում, իրավական պետության սահմանադրաիրավական նախադրյալների ամրապնդումը,

2. մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների անմիջական գործողության ապահովումը, իրավունքների սահմանափակման սահմանադրական լուծումները,

3. սոցիալական պետության սահմանադրական սկզբունքի իրացման երաշխիքները,

4. իշխանությունների բաժանում և հավասարակշռում. առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր այլընտրանքները` միջազգային զարգացումների միտումների հաշվառմամբ,

5. ՀՀ Նախագահի սահմանադրաիրավական կարգավիճակը, գործառնական, հակակշռող և զսպող լիազորությունների ներդաշնակությունը սահմանադրական գործառույթներին,

6. օրենսդիր իշխանության բնականոն գործունեության սահմանադրաիրավական երաշխիքները,

7. գործադիր իշխանության սահմանադրական կարգավիճակն ու արդյունավետ գործունեության սահմանադրական նախադրյալները,

8. դատական իշխանության գործունակության ու անկախության ամրապնդման հիմնախնդիրները,

9. ընտրական համակարգին ներկայացվող սահմանադրական պահանջները,

10. հանրաքվեն որպես անմիջական ժողովրդավարության սահմանադրական երաշխիք,

11. տեղական ինքնակառավարման զարգացման ու ամրապնդման սահմանադրական երաշխիքները,

12. Սահմանադրության կառուցվածքի խնդիրը,

13. ներսահմանադրական կայունության ամրապնդման և Սահմանադրության ինքնաբավության ու սահմանադրական դինամիկ զարգացումների շարունակականության երաշխավորումը, գործառնական, կառուցակարգային անհստակությունների և ներքին հակասությունների հաղթահարումը,

14. Սահմանադրության, իրավական համակարգի և իրավակիրառ պրակտիկայի միջև տեղ գտած անհամապատասխանությունների հաղթահարման սահմանադրական նախադրյալները, սահմանադրականության մշտադիտարկման ապահովումը:

Առաջին հիմնախնդրի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ հանձնաժողովի նախագահ Գ. Հարությունյանը: Հանձնաժողովի անդամների միջև կատարվեց նաև հիմնախնդիրների քննարկումների նախապատրաստման թեմատիկ բաշխում: Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ. հոկտեմբերի 4-ին:

ՀՀ արդարադատության նախարարությունից միաժամանակ հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սույն թվականի սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած իր անդրանիկ նիստում նախատեսեց տարբեր մասնագետների և կազմակերպությունների ներկայացրած առաջակությունների ընդունման, ուսումնասիրման և քննարկման ընթացակարգ, որի համաձայն՝ մասնագիտական առաջարկությունները կարող են ուղարկվել Հանձնաժողովի քարտուղարությանը՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ, կամ [email protected] էլեկտրոնային հասցեով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում