Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել Դավթաշեն վարչական շրջանում

Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում երևանյան հանգստի գոտիների շարքը համալրվեց ևս երկուսով: Դավթաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է հերթական նորակառույց պուրակները:

Տարիներ շարունակ սրճարանի վերածված շուրջ 3200 քմ տարածքի փոխարեն այսօր Դավթաշենի առաջին թաղամասի 37 և 38 շենքերի բակում բնակիչների տնօրինմանն է հանձնվում նստարաններով, զրուցարաններով, մարզական գույքով ու խաղային ատրակցիոններով կահավորված հանգստի գոտին: Սեփականատիրոջ հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, տարածքը վերադարձվել է բնակիչներին և բարեկարգվել: Ծրագրի շրջանակում կառուցվել են նոր ճեմուղիներ, տեղադրվել են նոր եզրաքարեր: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ տարածքն ապահովվել է նաև ոռոգման նոր համակարգով, իրականացվել են կանաչապատման աշատանքներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին շրջել է պուրակում և գնահատել կատարված աշխատանքը: Օգտվելով առիթից բակի բնակիչները շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին իրենց առաջարկները ևս հաշվի առնելու և ծրագրում ներառելու համար:

Դավթաշենի 3-րդ թաղամասի 24 շենքի բակը ևս, որը տասնյակ տարիներ մնացել էր անխնամ, այսօր այլևս համալրել է մայրաքաղաքի բարեկարգ ու նորակառույց հանգստի գոտիների շարքը: Դեռ մարտ ամսին վարչական շրջան կատարած շրջայցի շրջանակում քաղաքապետը հետևել էր նաև այս բակի բարեկարգամն աշխատանքների ընթացքին ու դեռ այն ժամանակ խոստացել էր բնակիչներին անձամբ մասնակցել հանդիսավոր բացմանը: Շուրջ 1400 քմ տարածքում ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները լիարժեք հանգստի կազմակերպման համար: Գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով կահավորված հանգստի հարմարվետ այս գոտին բնակիչների հավաստմամբ իսկապես սպասված ու ցանկալի նվեր էր: Շնորհավորելով բնակիչներին քաղաքապետը հորդորել է խնամքով վերաբերել ու պահպանել բակը՝ հավելելով, որ մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում շարունակվելու է հանգստի գոտիների ստեղծման գործընթացը. «Դավթաշեն վարչական շրջանը պահպանված թաղամաս է և միշտ աչքի է ընկել իր կանաչ տարածքներով: Մյուս վարչական շրջանների համեմատ այստեղ խնդիրներն այդքան էլ շատ չեն, պարզապես պետք է սրտացավություն, որը վարչական շրջանի աշխատակազմի և բնակիչների կողմից տեսանելի է: Անշուշտ, այս տարվա ծրագրերով դեռևս կան կատարելիք աշխատանքներ, սակայն վստահեցնում եմ, որ դրանք մինչև տարեվերջ ամբողջությամբ կհասցնենք ավարտին»,- ընդգծել է քաղաքապետը:

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև Աղաբաբյան փողոցը Մելքումով փողոցին միացնող նոր ճանապարհի կառուցման շինհրապարակ: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013թ-ի ծրագրի շրջանակում շուրջ 6500 քմ տարածքում իրականացվում են գրունտային ճանապարհի կառուցման և ասֆալտապատման աշխատանքները. «Այս ճանապարհն, ըստ էության, իր հերթին տրանսպորտային հոսքերից կբեռնաթափի նաև Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկը, ինչպես նաև Դավթաշենի Տիգրան Պետրոսյան փողոցն ու կդառնա նաև Դավթաշենի գերեզմանատուն տանող ճանապարհ: Մենք հստակ ծրագրային քաղաքականություն ենք իրականացնում նաև Երևանի մուտքերի բարեկարգման ու կանաչապատման ուղղությամբ: Դավթաշեն վարչական շրջանը ևս Երևան քաղաքի դարպասներից մեկն է համարվում և այս համատեքստում մենք բարեկարգեցինք նաև Եղվարդի խճուղին, որն արդեն մեկ շաբաթ է հանձնել ենք շահագործման», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու ընդհանուր առմամբ իր գոհունակությունը հայտնել աշխատանքային շրջայցի արդյունքներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում