Ճապոնիայում դատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել տեղացի Տացուձիրո Ֆուկուսավային այն բանի համար, որ նա փորձել է թունավորել գործընկերուհուն՝ կոշիկի մեջ թթու լցնելով: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Դատարանը 41-ամյա Ֆուկուսավային մեղավոր է ճանաչել թունավորման փորձի մեջ, որի հետևանքով կնոջ մոտ ի հայտ է եկել փտախտ և բժիշկները ստիպված են եղել հեռացնել նրա ոտքի մատների ծայրերը:
Հանցագործությունը կատարվել է 2012-ի վերջին: Ֆուկուսավան մերժում ստանալուց հետո որոշել էր թունավորել գործընկերուհուն:
Մաշկի միջոցով արյան մեջ հայտնվելով՝ թթուն կարող է լուրջ բարդություններ առաջացնել, դառնալ սրտի կաթվածի և մահվան պատճառ:








































