Համաշխարհային ճանաչում ունեցող իտալական Միջազգային քաղաքական հետազոտությունների ինստիտուտը (Istituto per Gli Studi di Politica Internazionale – ISPI) հրապարակել է նոր զեկույց Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի մասին:
«10 տարի շարժման մեջ. Հարավային Կովկասը 2003-2013թթ.-ին» զեկույցում հեղինակ Մատեո Վերդան վերլուծում է 3 երկրների իրավիճակը: Այս վերլուծության մեջ անդրադարձ է եղել վերջին 10 տարիների քաղաքական գործընթացքներին և տնտեսական վիճակին, ինչպես նաև անվտագության հիմնական սպառնալիքներին:
Ըստ զեկույցի, այս 3 երկրների համար 2013թ.-ը հատկապես նշանակալի է, քանի որ երեքում էլ այս տարի ընտրություններ են: Հայաստանում դրանք փետրվարին էին, իսկ Ադրբեջանում և Վրաստանում կլինեն հոկտեմբերին: Ի դեպ զեկույցի հեղինակները համոզված են, որ Ադրբեջանի ընտրություններում ամենասպասելին Իլհամ Ալիևի հաղթանակն է:
Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա հիմնական սպառնալիքը այս տարածաշրջանի համար վերջին 10 տարում հայ-ադրբեջանական ղարաբաղյան կոնֆլիկտն է, և Ռուսաստանի ու Վրաստանի միջև պատերազմը 2008թ.-ին:
Խոսելով տնտեսական իրավիճակի մասին, հեղինակն ընդգծում է, որ տարածաշրջանի երկրները վերջին 10 տարում տարբեր ցուցանիշներ են գրանցել: Եթե Ադրբեջանը հասել է տնտեսական աճի երկնիշ ցուցանիշի, ապա Վրաստանի ու Հայաստանի տնտեսական աճը շատ ավելի թույլ էր:
«Եթե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով 2009թ.-ին Հայաստանում և Վրաստանում տնտեսությունը սկսել է թուլանալ (երկրների ՀՆԱ-ն համապատասխանաբար ընկել է 14 և 4 տոկոսով), ապա Ադրբեջանը կարողացել է պահպանել զարգացման դրական տեմպերը»,- նշված է զեկույցում:
Հետազոտության մեջ նաև ընդգծված է, որ համաշխարհային մրցունակության մասին վերջին զեկույցի համաձայն Ադրբեջանը 39-րդ տեղում է 144 երկրներից, Վրաստանը` 72-րդ, իսկ Հայաստանը` 79-րդ: Այս ամենի հետ միասին, տանելով դեպի ռազմական թեման, զեկույցի հեղինակը նշում է, որ վերջին 10 տարում Ադրբեջանը պաշտպանության վրա ծախսել է 15.8 մլրդ դոլար, իսկ Հայաստանն ընդամենը` 3.3 մլրդ դոլար:
Միջազգային քաղաքական հետազոտությունների ինստիտուտը (Istituto per Gli Studi di Politica Internazionale – ISPI), որի գրասենյակը Միլանում է, հիմնադրվել է 1934թ-ին և գործում է Արտգործնախարարության հսկողության տակ: Ինստիտուտը աշխարհի «ուղեղային կենտրոնների» վարկանիշային աղյուսակում 2012թ.-ին տեղավորվել է 34-րդ տեղում` «Ամենալավ քաղաքական հետազոտությունները» անվանակարգում:









































